Ռուսաստանում փղերին օղի են խմեցնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքի կրկեսում, “Լիմբո-Լիմբո” ծրագրին մասնակցող տանզանիական փղերին, ցրտից պաշտպանելու համար գուլպաներ ու ձեռնոցներ են հագցրել, -տեղեկացնում է korrespondent.net -ը:Կրկեսի ներկայացուցիչն ասել է, որ ձեռնոցներն ու գուլպաները պատրաստված են ուղտի բրդից: Իսկ հնդկական փղերին սառնամանիքից փրկելու համար մեկ այլ միջոց են գտել:”Օրական մեկ անգամ նրանք օղի են խմում: Չեմ կարծում, որ դա շատ է 5 տոննա կշռող կենդանիների համար”,- ասել է կրկեսի գովազդային պատասխանատու Նատալիա Կազանցևան:




Լրահոս