Վերջին 25 տարվա տվյալների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երկրագնդի բնակչության 30%-ը տառապում է ավելորդ քաշից: Գիտնականները պարզել են նաև, որ ավելորդ քաշի դեմ պայքարն ավելի կարևոր է, քան գլոբալ տաքացման դեմ պայքարը:
Առաջին հայացքից գիրության խնդիրը վերաբերում է միայն ԱՄՆ-ի բնակիչներին, սակայն իրականում դա այդպես չէ. տեղեկացնում է Informing-ը: Խնդիրը համաշխարհային չափերի է հասել, և դրա հետ պայքարել գրեթե չի հաջողվում:
Գիտնականները պարզել են, որ նախկինում սլացիկ մարդիկ ավելի շատ են եղել: Բացի այդ, եթե այն ժամանակ գիրությունից հիմնականում տառապել են կանայք, ապա ներկայումս պատկերը տրամագծորեն փոխվել է: Ավելին, ավելորդ քաշը խնդիր է դարձել նաև երեխաների շրջանում:
Գիտնականները պնդում են, որ այս հարցում առաջատարներն են ԱՄՆ-ն, Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը, Բրազիլիան, Մեքսիկան, Եգիպտոսը, Գերմանիան, Պակիստանը և Ինդոնեզիան: