Շրջակա միջավայրից ստացվող տոքսինները հանդիսանում են մարդու օրգանիզմի արագ ծերացման հիմնական պատճառներից մեկը, գտնում են գիտնականները: Նման տոքսիններն անվանում են գերանտոգեններ: Նրանք առկա են ծխախոտի ծխի, քիմիթերքպիայի համար օգտագործվող պատրաստուկների, ինչպես նաև ուլտրամանիշակագույն ճառագայթների մեջ:
Պարզվել է, որ ծխախոտի ծուխն ու ուլտրամնիշակագույն ճառագայթները
միանշանակ արագացնում են ծերացումը, իսկ գիրացումն ու մկնդեղը համեմատաբար անվնաս են: Այն, որ քիմիատերապիան մոտ 15 տարով արագացնում է ծերացման գործընթացը, հայտնի է թեկուզ քաղցկեղով հիվանդների օրինակով: Բժիշկները նման հետևություն են արել արյան անալիզի արդյունքներով: