
Չիկագոյում երկրաքերի դիտահրապարակի ապակյա հատակը մահու չափ վախեցրել է զբոսաշրջիկներին: Ուղիղ մարդկանց ոտքերի տակ ապակին սկսել է ճաքեր տալ: Հարկ է նշել, որ դա տեղի է ունեցել 103-րդ հարկում, որը գտնվում է գետնից 400 մ բարձրության վրա:
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 28-ին Willis Tower երկնաքերի վրա: Դիտահրապարակն այդ դեպքից հետո փակել են: Ինչպես հայտնել է տեղի ադմինիստրացիան, կատարվում է պլանային զննում: Հայտարարվել է, որ իրականում ճաքել է ոչ թե հատակը, այլ՝ այն պաշտպանող հատուկ ծածկը. այն փոխարինել են և կրիկն բացել զբոսաշրջության տեսարժան վայրը:
Համացանցում հայտնվել են տեսահոլովակներ, որոնք նկարահանել են դեպքի ականատեսները: Նրանք պատմել են, որ շատ են վախեցել ապակու չաքերը ուղեկցող հնչյուններից: