ՀԱԿ-ը մի շարք որոշումներ է կայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 31-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի Հանրապետական խորհրդի և վարչության համատեղ նիստ, որը վարել է Լևոն Տեր-Պետրոսյանը:

Նիստում հանրապետական խորհուրդը հաստատել է կուսակցության 2013թ. միջոցների օգտագործման մասին հաշվետվությունը: Վարչությունը հաստատել է 2014թ. եկամուտների և ծախսերի նախահաշիվը:

Որոշում է կայացվել կուսակցության՝ քաղաքացիական խմբերի հետ աշխատանքների համակարգման և առողջապահության ու սոցիալական հարցերի հանձնաժողովներ ձևավորելու վերաբերյալ:

Հանրապետական խորհուրդը և վարչությունը քննարկել են անձին քաղբանտարկյալ ճանաչելու վերաբերյալ Կոնգրեսի կողմից ընդունվող չափանիշները:

Տեղի է ունեցել ընթացիկ ներքաղաքական իրավիճակի քննարկում:

Հայ ազգային կոնգրեսի մամլո ծառայություն




Լրահոս