Հազվադեպ հիվանդությամբ տառապող և աշխարհում ամենատգեղը ճանաչված աղջիկը 200 դոլար գումար է հավաքել` իր մասին կենսագրական ֆիլմ նկարահանելու համար: Գումարը նա ձեռք է բերել համացանցի միջոցով:
Ամերուկուհի Էլիզաբեթ Վելասկեսը ծնվել է 1989-ին, և դրանից քիչ ճամանակ անց բժիշկները նրա մոտ հազվադեպ հիվանդություն են հայտնաբերել: Նա դարձել է աշխարհում երեք մարդկանցից մեկն, ովքեր տառապում են մի հիվանդությունից, որն անգամ անվանում չունի:
Բանն այն է, որ աղջիկը ոչ մի կերպ չի կարողացել քաշ հավաքել: 25 տարեկանում նա ընդամենը 25 կիլոգրամ քաշ ունի:
Տպավորություն է ստեզծվում, որ վերջինս տառապում է անորեքսիայից, սակայն դա այդպես չէ: Օրական նա ստանում է մոտ 5 հազար կալորիա այն դեպքում, երբ միջին ամերիկացու համար նորմա է համարվում 3,7 հազար կալորիան:
Էլիզաբեթի իմունիտետը թուլացած է, և նա պրակտիկորեն ոչինչ չի տեսնում: Սակայն դա նրան չի խանգարում հանդես գալ դասախոսություններով և հարցազրույցներ տալ:
Աղջիկը նաև երեք գրքի հեղինակ է: Լինելով կաթոլիկ` նա իր վիճակը համարում է ոչ թե պատիժ, այլ` օրհնություն: Հարկ է նշել, որ Էլիզաբեթը բավականին հայտնի է դարձել ինտերնետ-տարածքում, որտեղ նրան սկզբում «այլանդակ» էին անվանում: Ներկայումս նար կայքէջը 260 հազար «լայք» է ստացել: