![](https://armlur.am/wp-content/uploads/2012/02/06//17627.jpg)
Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Գուրգեն Խաչատրյանը ազատվել է պաշտոնից, սեփական դիմումի համաձայն: Գուրգեն Խաչատրյանն անցել է իր նախկին պարտականությունների կատարմանը և նշանակվել որպես ԳԹԿ-ի Առաջադրանքների մշակման և մեթոդական օժանդակության բաժնի պետ:ԳԹԿ-ի տնօրենի պաշտոնը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի հրամանի համաձայն՝ ժամանակավոր կկատարի ԳԹԿ փոխտնօրեն, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արսեն Բաղդասարյանը: