Armlur.am-ը շարունակում է շրջել Երևանի փողոցներով` քաղաքացիներից հետաքրքրվելով, թե տվյալ փողոցը ում անունով է կոչվում ու ինչ գիտեն մեր հայրենակիցները անունը կրող հայտնի գործչի մասին:
Այս անգամ Armlur.am-ը եղավ մայրաքաղաքի ամենահայտնի ու մարդաշատ փողոցներից մեկում` Մաշտոցի պողոտայում:
Նախկին Լենինի պողոտան, բոլորն էին տեղյակ, որ 1990 թվականից սկսած անվանակոչվել է Մեսրոպ Մաշտոցի անունով:
Հայ գրերը ստեղծողի մասին թեև շատ տեղեկություններ մարդիկ չունեին, բայց գոնե տեղյակ էին, թե որ թվականին են ստեղծվել հայոց գրերը:
Տաթև Հարությունյան, Աշոտ Գաբրիելյան, Տիգրան Սարգսյան