Լուգանսկի հանցագործները զենք են վերցրել և անցել Կիևի կողմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուգանսկի ազատագրական բանակի տեղեկություններով՝ Ուկրաինայի հարավ-արևելքում դիմադրությունը ճնշելու նպատակով Կիևը զինում է ռեցիդիվիստներին:

Օպերատիվ տվյալների համաձայն՝ իշխանությունները զինել են Լուգանսկի մարզի Ստարոբելսի գաղութի 500 բանտարկյալի: Ընդ որում, ընտրվել են լուրջ հոդվածներով դատապարտված ռեցիդիվիստներ, որոնց պատժիչ գործողություններին մասնակցելու դիմաց «համաներում» է խոստացվել:

Ռեցիդիվիստների զինված խմբերը տեղափոխվել են Լուգանսկից 126 կմ հեռավորության վրա գտնվող Սվատովո քաղաքը, որտեղ նրանք անմիջապես սկսել են տեղի բնակչության դեմ ահաբեկչական գործողությունները: Մարզի մեկ այլ բնակավայրում` Տրոիցկում, տեղակայվել է, այսպես կոչված, «Մայդանի կանանց հարուրյակը», որը հիմնականում բաղկացած է դիպուկահար-մարզուհիներից, որոնք ծայրահեղ ազգայնական հայացքներ ունեն: Տեղի բնակիչների նկատմամբ ծայրահեղական կանայք իրենց պահում են հանցագործներից ոչ պակաս դաժան՝ սարսափ ներշնչելով իրենց ագրեսիվ և այլասերված պահվածքով:




Լրահոս