Հանրակրթական 12-ամյա համակարգին անցնելու հետևանքով շրջանավարտները չեն կարողանում բուհեր դիմել և ընդունելության քննություններ հանձնել: Այսօր Ազգային ժողով ներկայացված “Զինապարտության մասին” ՀՀ oրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքով նախատեսվում է զորակոչի դեպքում “ապրիլ-հունիս” և “հոկտեմբեր-դեկտեմբեր” բառերը հանել, և զորակոչել ՀՀ նախագահի հրամանագրով սահմանված ժամկետներում: ԱԺ նիստում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը հայտնեց, որ այդ դեպքում 12-ամյա կրթությամբ ավարտողները կկարողանան մինչև հուլիս քննություն հանձնել և օգտվել կրթության իրենց իրավունքից: ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը տեղեկացրեց, որ օրինագիծը դրական եզրակացության է արժանացել:
Դպրոցի շրջանավարտ զորակոչիկներին թույլ կտրվի հանձնել բուհական քննություններ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ