2014-ի հունվար-մայիսին Սեւանի ջրի մակարդակը բարձրացել է 34 սմ-ով: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, Հայաստանի ԱԺ-ում հայտարարել է Հայաստանի ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը:
Եթե տարվա սկզբին Սեւանա լճի մակարդակը գտնվում էր 1900 մետր 16 սմ-ի վրա, ապա հիմա այն 1990 մետր 50 սմ է:
Տարվա սկզբին Սեւանից ոռոգման նպատակով վերցվել է 60 մլն խմ ջուր, բայց ջրի մակարդակը լճում, նախորդ տարվա համեմատ, այդ մակարդակից չի իջել: Բայց Արփա Սեւան թունելով Սեւանա լճին է հասցվում 70 մլն խմ ավելի շատ ջուր: