ՀԵՏՄԱՀՈՒ ԿՈՉՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը դեկտեմբերի 8-ի իր համարում գրել էր, որ դեռեւս 2010 թվականի հունիսին ԼՂՀ պաշտպանության բանակի Ասկերանի զորամասում մահացած 34-ամյա Գաբրիել Առաքելյանի մայրը` տիկին Էլմիրան, ոչ միայն ցանկանում է, որպեսզի իր որդու իսկական մահվան փաստը բացահայտեն, այլեւ նրան հետմահու կապիտանի կոչում շնորհեն: Մեր այս հրապարակմանն արձագանքել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա ԼՂՀ պաշտպանական բանակի հրամանատար Մովսես Հակոբյանին ցուցում է տվել` Գաբրիել Առաքելյանին հետմահու կապիտանի կոչում շնորհել: ՊՆ մամլո խոսնակ Դավիթ Կարապետյանը հաստատեց մեր տեղեկությունը: Նշենք, որ Գաբրիելի մայրն այս օրերին հիվանդանոցում է:




Լրահոս