ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԶԱՏԵԼ ԵՆ
Aravot.am-ի տեղեկություններով` ՀՀԿ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսինը` Դավիթ Բեգլարյանը, ազատվել է Արարատի մարզի հարկայինի պետի պաշտոնից: Նա արձակուրդ գնալու համար դիմում է գրել, սակայն նրա վերադասներն այլեւս չեն ցանկացել, որ արձակուրդից վերադառնա: Բեգլարյանի անունը վերջին շրջանում պարբերաբար շրջանառվում էր մամուլում` կապված էլիտար բնակարանների ձեռք բերման հարցում որոշակի խարդախությունների հետ:   

ՍԱՐԿՈԶԻՆ ԽԱՂՈՒՄ Է
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, թե եթե Սահմանադրական խորհուրդի կողմից  Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը չեղյալ համարվի, ապա  նա անմիջապես նոր օրինագիծ կներկայացնի։ Այսպիսով, փաստորեն, Սարկոզին փորձում է  ժամանակ ձգել եւ ապրիլին կայանալիք  նախագահական ընտրություններում չզրկվել ո՛չ հայ, ո՛չ էլ թուրք համայնքի ձայներից:

ԽՈՍՐՈՎԸ ՓՈՂ ՉՈՒՆԻ
«Ընտրություններին առանձին չգնալու ամբողջ հարցը կայանում է ֆինանսական կարողություններ չունենալու մեջ»,-«Առաջին լրատվական»-ին ասել է  Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը` նշելով, որ  2003 թվականի ԱԺ ընտրություններում իրենք 36 հոգանոց համամասնական ցուցակ են ներկայացրել, հետեւաբար անհրաժեշտ կազմի հետ կապված խնդիր չունեն: «Ընտրություններին միայնակ մասնակցելը ֆինանսական լուրջ նախաձեռնություն է, այդ իսկ պատճառով քիչ հավանական է, որ Քրիստոնեա-դեմոկրատական միությունը միայնակ մասնակցի ընտրություններին»,-ասել է Հարությունյանը:

ՉԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՐԵԼ
2013թ-ի նախագահական ընտրություններին ԲՀԿ-ն սատարելու է նախագահ Սերժ Սարգսյանին: Այս մասին հայտարարել է Վարդան Բոստանջյանը: «Մենք առիթ չունենք նախագահին չսատարելու համար: Թեեւ ես զերծ եմ մնում իմ ղեկավարի անունից խոսել, բայց մենք ունենք փաստաթուղթ, որը ենթակա չէ փոփոխման»,-ասել է Բոստանջյանը: Այս կապակցությամբ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանն Aravot.am-ին պարզաբանել է, թե Բոստանջյանը ներկայացրել է իր անձնական կարծիքը:




Լրահոս