Փետրվարի մեկին՝ երեկոյան, փակվել էին Հանրապետական կուսակցություն տանող բոլոր ճանապարհները: Պարզվեց, որ ՀՀԿ-ում տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի մասնակցությամբ գործադիր մարմնի հերթական նիստը: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ որոշվել է ՀՀԿ համագումարի օրը՝ մարտի 10-ը: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ում նախապես որոշվել էր համագումարն անցկացնել մարտի 17-ին, սակայն օրը փոխվել է: Թե ինչու, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը չմանրամասնեց, միայն ասաց, թե մարտի 17-ը նախնական էր, իսկ երեկվա որոշումը կայացվել է` հաշվի առնելով կազմակերպչական մի շարք հարցեր: Նա տեղեկացրեց նաեւ, որ բացի այդ հարցից, քննարկվել են ներքաղաքական ու ներկուսակցական հարցեր:
ԳԻՇԵՐԱՅԻՆ ՆԻՍՏ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ