ՏԵՍԱԿԻ ՍՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ` երեկոյան, «Արմնյուզ» հեռուստաընկերության լուրերի թողարկման ժամանակ ցուցադրվեց ռեպորտաժ մի քանի օր առաջ Հրազդանի հիվանդանոցից դուրս գրված, ապա դեռեւս անհայտ պատճառներով մահացած 5 տարեկան աղջնակի տուն այցելած Հրազդանի գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի մասին: Վերջինս եթերից խոստացավ ամեն ինչ անել, որպեսզի երեխայի մահվան պատճառները բացահայտվեն: Թե ինչ կապ ունի քաղաքապետը գործի բացահայտման հետ, անհասկանալի է եւ նույնիսկ ծիծաղ է հարուցում: ՀՀԿ-ական քաղաքապետը փորձում է սեփական PR-ը կառուցել ուրիշի դժբախտության վրա` կարծելով, որ երեւանյան հեռուստաընկերության եթերում երեւալը, այն էլ նման դժբախտության ֆոնին, կարող է բարձրացնել իր չեղած հեղինակությունը: Կարծում ենք, որ քաղաքապետը կարող էր իր դժբախտ ընտրողին այցելել առանց նկարահանող խմբի ուղեկցության: Ո՞ւր են հասել մեզանում պոպուլիզմն ու մարդկային որակները: Սթափվե՛ք, պարոնա՛յք, ամոթ է:




Լրահոս