Հունվարի 31-ին, «ձախ աչքի ակնագնդի ցնցում» ախտորոշմամբ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն է ընդունվել Նուբարաշեն 17 փողոցի բնակիչ 17-ամյա Երվանդ Էքմեքջյանը:
Պարզվել է, որ Նուբարաշենի Ղեւոնդ Ալիշանի անվան թիվ 95 դպրոցի 12 ա դասարանում սովորող Էքմեքջյանը ժամը 11:30-ի սահմաններում մասնակցել է զուգահեռ դասարանի մի խումբ աշակերտների հետ վիճաբանությանը, որի ժամանակ նրան հրել են, եւ նա դեմքով հարվածել է պատին: Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
ԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՌԻՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ