ՄԱՀԱՑԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ Վանաձորի ծննդատանը եռյակ է ծնվել, սակայն 3 նորածիններն էլ մահացել են: Երեխաներից 2-ը մահացել են ծննդաբերությունից մի քանի ժամ անց, իսկ երրորդը` 12 ժամ անց: NEWS.am-ի Լոռու մարզի թղթակցի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատել է նաեւ Վանաձորի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Արամ Ավալյանը: «Այ՛ո, 700 գրամանոց երեխաներ են եղել, բնականաբար, շատ արագ ծննդաբերեց, ժամը առավոտյան  5:30-ին բերեցին, 7-ին ծննդաբերեց: Մտածեցինք տեղափոխել, բայց հնարավոր չէր լինի տեղափոխել… Երեքն էլ մահացան, երեքն էլ 700 գրամ, խոր անհաս երեխաներ էին»,-ասել է Արամ Ավալյանը:




Լրահոս