ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եթե ես չեմ լինի, դա ո՛չ աշխարհի սկիզբն ա, ո՛չ վերջը»:

Մկրտիչ Մինասյան «Հրապարակ»    

Ինչ ուզում է ասեն, տարիքն իրեն զգացնել է տալիս, ու ցավոք,  քչերն են կարծում, որ եթե իրենք պատգամավոր չդառնան, երկիրը փուլ կգա, ահեղ ջրհեղեղ կսկսվի: Բայց մյուս կողմից էլ պետք է փաստել, որ շնորհիվ նոր դեմքերի` հաստատ աշխարհի ո՛չ վերջը կլինի, ո՛չ էլ սկիզբը, սակայն թարմացումը լավ ժամանակների սկիզբ, այնուամենայնիվ, կարող է դառնալ: Ամեն դեպքում, մանդատից զրկվելն աշխարհի վերջի հետ չհամեմատելու ու ծանր հոգեբանական ապրումներից զերծ մնալու համար հարկ է այսօրվանից արդեն նախապատրաստվել հնարավոր «անհաջողությանը»: Ամեն ինչն էլ մարդու համար է: Մարդ կարող է անմանդատ էլ մնալ:




Լրահոս