Armenian text to speach

Սյուզի Կենտիկյանը պաշտպանեց WBA վարկածով չեմպիոնական տիտղոսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ազգությամբ հայ, Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող, թեթևագույն քաշային կարգի WBA վարկածով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը չեմպիոնական տիտղոսի պաշտպանության համար մրցեց հարավկորեացի Դան Բի Կիմի հետ։

9-րդ ռաունդում Սյուզի Կենտիկյանի կիրառած մեծ ճնշումը ստիպեց մրցակցի ներկայացուցիչներին դուրս գալ և կանգնեցնել մենամարտը:

Այսպիսով, Սյուզի Կենտիկյանը կարողացավ հաղթել Դան Բի Կիմին եւ պաշտպանեց WBA վարկածով չեմպիոնական տիտղոսը:

Տեղեկացնենք նաև, որ Կենտիկյանն ունեցել է 12 մենամարտ, որից 9-ում տարել է հաղթանակ, իսկ նրա մրցակից Դան Բի Կիմը` 35 մենամարտից տարել է 32 հաղթանակ և  2 պարտություն:




Լրահոս