ԿԻՍԱՏ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2011թ-ի հոկտեմբերի 2-ին Այրումի մոտ տեղի ունեցած միջպետական ճանապարհի  սողանքից  զոհված 5 անձանց ընտանիքներին նոյեմբերի 8-ին եւ 9-ին պետական բյուջեից 1-ական միլիոն դրամ աջակցություն է տրվել: Սողանքից տուժել է նաեւ Տավուշի մարզի բնակիչներին պատկանող 12 ավտոմեքենա: Դեկտեմբերի 21-ին սողանքից ջարդված 10 ավտոմեքենաների տերերից յուրաքանչյուրին պետական բյուջեից տրվել է 260.000 դրամ, համեմատաբար քիչ տուժած երկու ավտոմեքենաների տերերին` 100 հազարական դրամ: Տարեմուտին  Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանը տարերքից վնասված տասը ավտոմեքենաների տերերից յուրաքանչյուրին աջակցել էր 240 հազար, եւս երկուսին` 100.000 դրամի չափով: Նշենք, որ քարի եւ հողի հսկա զանգվածի տակ են մնացել նաեւ այրումցի երեք ընտանիքների պտղատու այգիները: Սողանքից շուրջ չորս ամիս է անցել, սակայն Դեբեդի ափին գտնվող, այլեւս գոյություն չունեցող պտղատու այգիների տերերը դեռ փոխհատուցում չեն ստացել:




Լրահոս