Տավուշի մարզխորհրդի հունվարի 19-ի նիստում մարզպետ Արմեն Ղուլարյանն անդրադարձավ մարզում աղբահանության վատթար վիճակին: Տավուշի մարզի համայնքներից հաստատված աղբավայր ունի միայն Ոսկեպար գյուղը: Իջեւանի եւ Դիլիջանի բնակիչներն աղբը լցնում են Աղստեւ գետը: Մարզպետի խոսքերով` Թեղուտ գյուղի մուտքի մոտ գործող ավտոմեքենաների գազալցակայանի տերը Պարզ լիճ տանող ճանապարհի մոտ գտնվող իրեն պատկանող գետափնյա հողամասն ընդարձակելու համար տարիներ շարունակ շինարարական աղբ է լցնում Աղստեւ: Նաեւ նշեց, որ մի քանի տարի առաջ Հաղարծին գյուղում` գետի աջ ափին, գյուղի բնակիչները հող եւ աղբ էին լցնում Աղստեւ, եւ դրա հետեւանքով հեղեղում եւ սողանք եղավ: Ղուլարյանն անդրադարձավ նաեւ մարզկենտրոն Իջեւանում ստեղծված անմխիթար վիճակին: Այստեղ եւս գետափնյա օբյեկտների համար Աղստեւը դարձել է աղբատար հոսանք: Լավ է, որ մարզի ղեկավարը նկատում է այդ խնդիրները, մնում է միայն դրանք լուծելու ուղղությամբ կոնկրետ քայլեր անել:
ԳԵՏԵՐԸ` ԱՂԲԱՏԱՐՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ