Russia Today-ը տեղեկացնում է, որ կենդանիների և բույսերի տեսակներն առնվազն 1000 անգամ ավելի արագ են մահանում, քան դա տեղի կունենար առանց մարդկային միջամտության։
Ամերիկացի գիտնականների նոր հետազոտման համաձայն` աշխարհը գտնվում է կենդանիների և բույսերի տեսակների 6-րդ խոշոր բնաջնջման եզրին:
Մինչ մարդիկ Երկիր մոլորակում իշխող դեր կունենային, կենդանիների կամ բույսերի 10 մլն տեսակից ամեն տարի միջինը 1-ն էր մահանում։ Այժմ միլիոնից ամեն տարի 100-1000 տեսակ է մահանում։
Այդ մասին ասված է ԱՄՆ-ի Դյուկի համալսարանի գիտնականների իրականացրած հետազոտության մեջ։
«Մենք կանգնած ենք 6-րդ խոշոր բնաջնջման նախաշեմին։ Կկարողանա՞նք կանխել դա, թե՞ ոչ, կախված է մեր գործողություններից»,-ասել է կենսաբան Սթյուարտ Փիմը։
Գիտնականները կենտրոնացել են ոչ թե անհետացող տեսակների քանակի, այլ անհետացման արագության վրա։ Կենսաբանները գնահատել են անհետացման տեմպերը։
Հետազոտության արդյունքները, սակայն, անակնկալ չեն եղել։