ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԵՐԻ ԵՆ «ՀԱՆԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 31-ին կայացել է ոստիկանության կոլեգիայի նիստ: Դրա ժամանակ հայտարարվել է կադրային  փոփոխությունների մասին: ՀՀ ոստիկանապետի հունվարի 30-ի հրամանով աշխատանքից ազատվել են Իջեւանի եւ Բերդի ոստիկանապետեր Անդրանիկ Ազիբեկյանը եւ Սամվել  Գալստյանը, Նոյեմբերյանի ոստիկանապետի տեղակալ Շահո Մելքոնյանը եւ Բերդի ոստիկանության քրեական բաժանմունքի պետը: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մի շարք բարձրաստիճան ոստիկանների նկատողություններ է արել: Մեր տվյալներով` խիստ նկատողություն է ստացել նաեւ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, գնդապետ Վլադ Վարդանյանը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս