ԿՐԿԻՆ ԹԱՆԿԱՑԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մարիաննա» ընկերության կաթնամթերքը կրկին թանկացել է: Միջին չափի թթվասերը 200-ից դարձել է 220 դրամ, իսկ 220 դրամ արժողությամբ կես կգ մածունը` 240 դրամ: Ընկերությունում այս թանկացումը մեկնաբանել են հումքի գների բարձրացման հետ:  Ըստ սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանի` գնաճի կանխմամբ պետք է զբաղվեն պատկան մարմինները` Կենտրոնական բանկն ու Ազգային վիճակագրական ծառայությունը, որոնք ի պաշտոնե պարտավոր են ուսումնասիրել եւ սանձել գների բարձրացումը:




Լրահոս