ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆՈՐ ԱՐԱԳԱՉԱՓԵՐ

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երեւան քաղաքում եւ միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2014 թվականի մայիսի 26-ից գործարկվելու են հետեւյալ վայրերում նոր տեղադրված երթեւեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը.

1. Մ-2 «Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 300.2-րդ կմ (Կապան քաղաքի վարչական տարածք)՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,

2. Մ-4 «Երեւան-Սեւան-Իջեւան-Ադրբեջանի Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 16.5-րդ կմ՝ 1 արագաչափ՝ Երեւան-Սեւան ուղղությամբ, որտեղ երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 90 կմ/ժ է,

3. Մ-4 «Երեւան-Սեւան-Իջեւան-Ադրբեջանի Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 40.55-րդ կմ` 1 արագաչափ՝ Երեւան-Սեւան ուղղությամբ, որտեղ երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 90 կմ/ժ է,

4. Մ-10 «Սեւան-Մարտունի-Գետափ» միջպետական նշանակության ավտոճանապարհի 59.75-րդ կմ (Լիճք գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,

5. Մ-11 «Մարտունի-Վարդենիս-Ադրբեջանի Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 37.1-րդ կմ (Վարդենիս քաղաքի վարչական տարածք)՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,

6. Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Երեւանյան խճուղի` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,

7. Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Տերյան փողոց` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները:




Լրահոս