ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ԳՐԵՏԱ ՄԱՅՐԻԿԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տիկնոջ` Ռուզաննա  Խաչատրյանի հետ հունվարի 31-ին այցելել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի հարազատներին, նրանց շնորհավորել ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ: Սեյրան Օհանյանը նախ եղել է Վազգեն Սարգսյանի թանգարանում, հուշամատյանում գրառել երախտիքի խոսքեր: Նախարարն ի պահ թանգարանին է հանձնել «Մարտական ընկերոջս» հուշամեդալը` տրված Սեյրան Օհանյանի կողմից Վազգեն Սարգսյանին հետմահու: Այնուհետեւ Սեյրան Օհանյանը Սպարապետի ծնողների հետ զրուցել է հայոց բանակի անցած ուղու, ձեռքբերումների մասին: Ի նշան երախտագիտության` նախարար Օհանյանը Վազգեն Սարգսյանի մայրիկին` Գրետա Սարգսյանին, պարգեւատրել է «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական հուշամեդալով:




Լրահոս