ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԵՆԱՀԱՄԵՐԳ

Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Համերգ ճեմասրահում» համերգաշարի շրջանակներում տեղի կունենա Վահան Արծրունու մենահամերգը: Համերգին մասնակցելու է նաեւ օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի լարային կազմը: Երեկոյի ընթացքում հնչելու են Վահան Արծրունու ստեղծագործությունները:

68-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

Երեկ լրացավ հայկական արմատներով ամերիկյան փոփ աստղ, երգերի հեղինակ, դերասանուհի, ռեժիսոր եւ երաժշտական պրոդյուսեր Շերիլին Սարգսյանի՝ Շերի ծննդյան 68-րդ տարեդարձը: Նա այն եզակի երգչուհիներից է, ով միաժամանակ մի քանի հեղինակավոր մրցանակների է արժանացել՝ «Օսկար», «Գրեմմի», «Էմմի» եւ «Ոսկե գլոբուս», որոնք ստացել է կինոյում, երաժշտության ասպարեզում եւ հեռուստատեսությունում կատարած աշխատանքի համար: Հիշեցնենք, որ Շերիլին Սարգսյանը ծնվել է 1946թ. մայիսի 20-ին, Կալիֆոռնիա նահանգի Էլ Սենտրո քաղաքում: Մայրը՝ Ջորջիա Հոլտը, դերասանուհի էր, իսկ ծնունդով Հայաստանից հայրը՝ Ջոն (Կարապետ) Սարգսյանը, բեռնատարի վարորդ: Երբ Շերը ծնվել է, ծնողներն արդեն ամուսնալուծված են եղել, եւ հորը նա առաջին անգամ տեսել է 11 տարեկանում:

ԴԻ ԿԱՊՐԻՈՅԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾԸ

Լեոնարդո Դի Կապրիոն հայտարարել է, որ պատրաստվում է դադար առնել դերասանական կարիերայում, քանի որ հոգնել է նկարահանումներից: Նա սկսել է աշխատել որպես պրոդյուսեր: Դի Կապրիոյի նոր նախագիծը կդառնա նորվեգացի գրող Յու Նեսբյոյի «Արյուն ձյան վրա» հայտնի վեպի էկրանավորումը: Պատմությունը մարդասպանի մասին է, ում հանձնարարված է սպանել շեֆի կնոջը: Սակայն վարձու մարդասպանը սիրահարվում է իր զոհին, ինչից հետո հերոսները ստիպված են լինում փախուստի դիմել՝ գանգստերներից փրկվելու համար: Դերասանական կազմի մասին տեղեկությունը դեռեւս գաղտնի է պահվում:




Լրահոս