
ԿՈՆՉԻՏԱՆ ԱՄՈՒՍՆՈՒ ՀԵՏ
«Եվրատեսիլ-2014» երգի մրցույթի հաղթող Կոնչիտա Վյուրստը ցույց է տվել իր ամուսնուն: Համացանցում հայտնվել են Վյուրստի եւ նրա սիրելիի ֆոտոները: Արտաքինից Վյուրստի ամուսինը հենց իրեն է հիշեցնում թե՛ մորուքով, թե՛ փքված շուրթերով, թե՛ անգամ հոնքերի ձեւով: Ժակի աջ ձեռքին մեծ դաջվածք է, որի վրա ձի է պատկերված: Ի դեպ, ֆոտոսեսիան արվել է զույգի շքեղ տանը: Լուսանկարներում երեւում է, որ սիրահարներն ապահովված են ապրում. նրանց բաց պատշգամբում ջակուզի կա, պատերին՝ ոսկեզօծ շրջանակներով նկարներ, հատակին՝ արժեքավոր գորգեր: Նշենք, որ Ավստրիայում ավելի քան հազար նույնասեռ միություն է գրանցվել: