ՀԱՄԵՍՏ ԲԱՐԵՐԱՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի մարդկանցից շատերն են զբաղվում բարեգործությամբ: Մի մասը հրապարակայնորեն է անում, մյուս մասն էլ պարզապես լռում է: Համեստ բարեգործների թվին է պատկանում ամերիկացի օսկարակիր դերասան Շոն Փենը, ով Հաիթիի երկրաշարժից հետո առաջիններից մեկն էր, որ օգնության ձեռք մեկնեց եւ անձամբ գնաց այնտեղ: Դերասանը շաբաթներ է անցկացնում Հաիթիում` մասնակցելով մի քանի մարդասիրական ծրագրերի: Նաեւ շատ հաճախ  ելույթ է ունենում հեռուստատեսությամբ` կոչ անելով չմոռանալ Հաիթիի ժողովրդին: Հաիթիի իշխանություններն էլ, որպես շնորհակալություն, Շոն Փենին հայտարարել են իրենց դեսպանը ողջ աշխարհում:




Լրահոս