ՀԱՄԵՐԳ՝ Ռ. ՀԱԿՈԲՅԱՆՑԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում կկայանա «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 10-րդ հոբելյանական փառատոնի «Վոկալ երաժշտության երեկո՝ նվիրված Ռաֆայել Հակոբյանցի հիշատակին» համերգը: Կմասնակցեն տենոր Լիպարիտ Ավետիսյանը, սոպրանո Նունե Բադալյանը, մեցցո-սոպրանո Քրիստինե Սահակյանը, բաս Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը: Ծրագրում կհնչեն հայ, ռուս եւ արեւմտաեվրոպական կոմպոզիտորների վոկալ ստեղծագործություններ, նաեւ արիաներ եւ զուգերգեր օպերաներից: Հիշեցնենք, որ «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը մեկնարկել է մայիսի 7-ից ու կշարունակվի մինչեւ հունիսի 3-ը: Ավելացնենք, որ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, օպերային երգիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Հակոբյանցը մահացել է այս տարվա փետրվարի 6-ին: