
Ամերիկյան Forbes ամսագիրը վերջերս կազմել է աշխարհի ամենաթանկ առանձնատների ցանկը: Ցուցակում կան նաեւ մարզաշխարհի ներկայացուցիչների առանձնատները: Դրանցից ամենաթանկը գնահատվել է Դոնեցկի «Շախտյոր»-ի սեփականատեր Րինատ Ախմետովի առանձնատունը, որը գտնվում է 6-րդ հորիզոնականում: 8-րդում է՝ «Չելսի»-ի սեփականատեր Ռոման Աբրամովիչի առանձնատունը, որը նա գնել է 2011թ.-ին՝ 140 մլն դոլարով: 20-րդ հորիզոնականում էլ գտնվում է Մոնակոյի սեփականատեր Դմիտրի Ռիբոլովլեւի դստեր՝ Եկատերինայի առանձնատունը, որի արժեքը 88 մլն դոլար է:
Ավելացնենք, որ ամենաթանկ առանձնատունը պատկանում է հնդիկ գործարար Մուկեշու Ամբանիին: Արժեքը գնահատվում է 1 մլրդ դոլար: