Քիչ առաջ Մեծ Բրտանիայի Լոնդոն քաղաքում երկրորդ քաշային կարգի աշխարհի չեմպիոն (մինչև 76,2 կգ) Կարլ Ֆրոչը IBF և WBA վարկածներով Super World մրցաշարում հաջողությամբ պահպանեց իր տիտղոսը` ութերորդ ռաունդում նոկաուտի ենթարկելով իր ազգակից Ջորջ Գրոուվզին:
Վերջինիս բախտը պարզապես չբերեց. նա հաղթում էր միավորներով, սակայն հզոր հարված բաց թողեց: Ինչ արած, այդպես էլ է պատահում:
Հիշեցնենք, որ Ֆրոչը 2011 թվականի մարտի 5-ին Super Fix մրցաշարի շրջանակներում, դատավորների միաձայն որոշմամբ, հաղթանակ տարավ մեր հայրենակից Արթուր Աբրահամի նկատմամբ: