«Չէ՞ որ ամեն երեխա ընտանիքում ապրելու և դաստիարակվելու իրավունք ունի»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը ուղերձ է հղել Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ,որը ներկայացնում ենք ստորեւ։

«Սիրելի հայրենակիցներ,

Հանրահայտ է մեր ժողովրդի առանձնահատուկ վերաբերմունքը մատաղ սերնդի հանդեպ: Հայ ընտանիքներում ընդունված է երեխաների համար ոչինչ չխնայել, նրանց շրջապատել հոգատարությամբ ու սիրով: Մեր երկրի փոքրիկ քաղաքացիների հանդեպ պարտավորություններ ունի նաեւ պետությունը: Նորանկախ Հայաստանում ստեղծվել եւ գործում է երեխաների իրավունքները սահմանող եւ պաշտպանող օրենսդրությունը, հաջողությամբ իրականացվում են նրանց խնդիրների լուծմանը միտված ծրագրերը: Համոզված եմ, որ կառավարությունն առաջիկայում այս ասպարեզում էլ ավելի մեծ արդյունքների է հասնելու:

Ցավոք, մեզանում քիչ չեն այն երեխաները, ովքեր պետության եւ հասարակության ամենօրյա հոգածության կարիքն ունեն: Եվ ամեն անգամ, երբ ընտանեկան հարկի տակ գուրգուրում ենք մեր սեփական երեխային, հիշենք, որ դեռ շատ երեխաներ կան, որոնք մնացել են առանց ծնողական խնամքի, ունեն սոցիալական, առողջապահական, կրթական խնդիրներ: Բայց չէ՞ որ ամեն մի երեխա ընտանիքում ապրելու եւ դաստիարակվելու իրավունք ունի:

Հունիսի 1-ը տոն է: Այդ առթիվ շնորհավորելով մեր երեխաներին, նրանց ծնողներին ու մանկավարժներին, ես լիահույս եմ, որ ամենքիս տքնաջան աշխատանքով կարող ենք եւ պարտավոր ենք երջանիկ դարձնել մեր մանուկներին, նրանց, ովքեր կերտելու են մեր վաղվա օրը»:




Լրահոս