Թերթը նշում է, որ ինքը բազմիցս գրել է, որ ՀՀ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն ակտիվորեն համագործակցում է ոստիկանների հետ: Եվ մինչ նա կփորձի հերքել, թե ինքը ոստիկանական մեթոդներով չէ, որ ձայներ է ապահովում ինչպես ՀՀԿ-ի, այնպես էլ իր սիրելի թեկնածուների համար, “”Ժողովուրդ””-ը պաշտոնապես պարզել է իրողությունը, որ Շահգալդյանը դեռ տարիներ առաջ պարգևատրվել է ՀՀ ոստիկանության “”Համագործակցության ամրապնդման համար”” մեդալով: Գուցե սա է պատճառը, որ այս մարզպետի գործած բոլոր հանցանքներն անպատիժ են մնում: Դեռ տարիներ առաջ մամուլը գրել էր, որ Շահգալդյանը կառավարությանը մի փաստաթուղթ է ներկայացրել, թե տանիքները վերանորոգել է բիկրոստ կոչվող նյութով (դա տոլի տեսակ է), սակայն օգտագործել է սովորական տոլ, որը բիկրոստից էժան է մոտ 6 անգամ: Արդյունքում գրպանել է միլիոններ: «Թե ինչու նա մինչ այժմ չի հայտնվել Մարգար Օհանյանի կարգավիճակում, կարծում ենք` կռահում եք»-եզրափակում է թերթը:
Ժողովուրդ. Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն ակտիվորեն համագործակցում է ոստիկանների հետ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ