Կիևի կենտրոնում՝ Անկախության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ ակտիվիստները հայտարարել են, որ Մայդանը չի կատարել իր գործառույթները, տեղեկացնում է УНИАН գործակալությունը՝ տեղեկացնելով, որ հրապարակում հավաքվել է մի քանի հազար մարդ:
Հավաքը սկսվել է Ուկրաինայի հիմնի կատարումից, ինչից հետո հոգևորականներն աղոթք են կարդացել:
Ria.ru-ի տվյալներով՝ որոշում է կայացվել վերականգնել ամենշաբաթյա հանրահավաքները Անկախության հրապարակում:
Կիևի նորընտիր քաղաքապետ՝ «ՈւԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոյի ելույթը, ով հայտարարել է, որ Մայդանը կատարել է իր գործառույթը, մարդիկ դիմավորել են «խայտառակություն» վանկարկումներով:
Շաբաթ օրը Կիևի կենտրոնում Մայդանի ինքնապաշտպանության ներկայացուցիչները մտադիր էին շաբաթօրյակ անցկացնել և մաքրել տարածքը քաղաքի օրվան ընդառաջ: Սակայն ակտիվիստները հայտարարել են, որ չեն պատրաստվում հեռանալ Մայդանից և սկսել են վառել անվադողերը՝ որպես բողոքի նշան վրանները և բարիկադները հավաքելու մայրաքաղաքի իշխանությունների պլանների դեմ: