Երկիր. Օրինագծի տապալումից հետո ՀՀԿ-ԲՀԿ պայքարն ու փոխադարձ մեղադրանքները շարունակվել են սոցցանցերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ կառավարության ներկայացրած օրինագծի տապալումից հետո ՀՀԿ-ԲՀԿ պայքարն ու փոխադարձ մեղադրանքները շարունակվեց ինչպես Աժ դահլիճում, այնպես էլ խորհրդարանական միջանցքներում: Սակայն ամեն ինչ այդքանով չսահմանափակվեց: Ինչպես և սպասելի էր, քննարկումը տեղափոխվեց նաև սոցիալական ցանցեր, և երիտասարդ ՀՀԿ-ականները կոալիցիոն գործընկեր ԲՀԿ¬-ի դեմ լայնածավալ արշավանք սկսեցին նաև “”Ֆեյսբուքյան”” ճակատում: Հանրապետական պատգամավոր, ՀՀԿ երիտթևի ղեկավար Կարեն Ավագյանն, օրինակ, “”Ֆեյսբուքյան”” էջերից մեկում ակնարկելով ԲՀԿ-ին, գրեց. “”Ահա թե ովքեր են դեմ հակակոռուպցիոն նախագծերին…””: Իսկ Աժ նախագահ Սամվել Նիկոյանի որդին` Վարդան Նիկոյանը, իր էջում «քաղաքական հումոր» արեց. “”Ես էդպես էլ գիտեի, որ ձեր խոսքը խոսք չէ””:  




Լրահոս