Շաբաթական ամփոփ տվյալներն` ըստ Կենտրոնական բանկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրության` մայիսի 26-ից 31-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են հետևյալ գործարքները.

USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 136 մլն 248 հազար 358 ԱՄՆ դոլար՝ 412.54 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և  վաճառվել 145 մլն 592 հազար 81 ԱՄՆ դոլար՝ 413.47 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 21 մլն 600 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 413.45 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 2 մլն 850 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 413.95 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 9 մլն 918 հազար 861 EUR՝ 560.82 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 14 մլն 389 հազար 629 EUR՝ 565.25 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 846 մլն 487 հազար 868 ՌԴ ռուբլի՝ 11.91 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և  վաճառվել 121մլն 834 հազար 560 ՌԴ ռուբլի՝ 12.06 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Մայիսի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 39.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցներինը՝ 47.5 մլն ԱՄՆ դոլար:




Լրահոս