
ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Բեդֆորդ քաղաքի օդանավակայանում թռիչք կատարելիս վթարվել է մասնավոր ինքնաթիռ, որի հետեւանքով ինքնաթիռում գտնվող բոլոր 7 անձիք մահացել են:
BBC-ի փոխանցմամբ`այն եղել է ոչ մեծ, երկու շարժիչով Gulfstream IV տեսակի ինքնաթիռ` նախատեսված 19 մարդ տեղափոխելու համար:
Միջադեպի մանրամասները քննում է ԱՄՆ-ի տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը: