ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանին ՀՀԿ-ում խոստացել են բանտ չնստեցնել միայն մեկ պայմանով, եթե վերջինս ծախսի յուրացրած գումարները և ՀՀԿ-ի համար ձայներ բերի: “Ժողովուրդ” -ի այս տեղեկությունը ճշտելու համար Խաչիկյանի հետ կապվել չի ստացվել: Սակայն Աժ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար էդուարդ Շարմազանովը թերթի հետ զրույցում նշել է, որ նման փաստեր իր ձեռքի տակ չկան: Հարցին, թե նման կուսակցական հանձնարարություն տրվել է Խաչիկյանին, Շարմազանովը պատասխանել է. “Ինչպես բոլոր կուսակցականներին, այնպես Էլ Խաչիկյանին տրվել են հանձնարարություններ, բայց ինչ հանձնարարություններ են`տեղյակ չեմ”:
Ժողովուրդ. Վազգեն Խաչիկյանին խոստացել են բանտ չնեստեցնել, եթե յուրացրած գումարներով ձայն բերի
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ