Խոյ. Այսօր շրջապատի վրա լավ տպավորություն կթողնեք` հայտնվելով բոլորի ուշադրության կենտրոնում:
Հակառակ սեռի ներկայացուցիչները չեն կարող ձեզ ուշադրության չարժանացնել, և դա միշտ չէ, որ ձեզ հաճելի է, քանի որ պատահում են նաև կպչուն մարդիկ:
Այսօր ամենապարզ տեղափոխությունը կարող է վերածվել ձեր կյանքում նոր, ավելի բարենպաստ և հետաքրքիր փուլի սկզբի:
Ցուլ. Այսօր զգույշ եղեք դաշնակիցներ ընտրելիս, քանի որ հակված եք դեպի ձեզ մոտեցնել այնպիսի մարդկանց, ովքեր հետագայում մեծ գին կպահանջեն իրենց ծառայությունների դիմաց:
Օրվա երկրորդ կեսին կկարողանաք ոչ միայն պարզաբանումներ մտցնել ինքներս ձեր մեջ, այլև` հաստատել հուսալի ու խոր հարաբերություններ:
Երկվորյակներ. Այսօր եթե անգամ որևէ դժվարություններ ծագեն էլ, դրանցից ոչ մեկը ձեզ չի մտահոգի: Առաջին հայացքից թվում է, որ ինչ-որ բան սպասվածի պես չէ, սակայն շատ շուտով կհասկանաք, որ իրադարձությունների ընթացքը կհամապատասխանի ձեր պլաններին:
Օրվա երկրորդ կեսը աշխատեք ընտանիքի անդամների հետ:
Խեցգետին. Այսօր ձգտում եք բոլորին դուր գալ և ոչ մեկին չնեղացնել:
Օրը բարենպաստ է ուղևորությունների, պասիվ հանգստի, ստեղծագործական բնույթի գործերի համար: Հնարավոր է ռոմանտիկ ծանոթություն` հեռվից ժամանաց անձի հետ:
Առյուծ. Դուք աննախանձելի իրավիճակում եք հայտնվել` մարդը, ումից ըմբռնում ու աջակցություն էիք սպասում, այսօր միայն հրահանգներ է տալիս և զերծ մնում գովասանքներից:
Աստղերը խորհուրդ են տալիս հնարավորինս հաճախակի հիշել սեփական հաջողությունների և նվաճումների մասին և չամաչել դրանց մասին բարձրաձայնել շրջապատին:
Կույս. Այսօր ձեր ժամանակը մի վատնեք վեճերի ու պարզաբանումների վրա, սկսեք իրականացնել ձեր մտահղացումներն ինքնուրույն. առաջին հաջողությունից հետո ձեր օգնականներն ու դաշնակիցները կզգաստանան:
Բարենպաստ օր է իմիջը փոխելու և հանդերձարանը թարմացնելու համար: Մի մերժեք ընկերների անսպասելի առաջարկին` միգուցե այսօր դուք նոր հոբբի ձեք բերեք:
Կշեռք. Բարենպաստ օր է ազդեցիկ մարդկանց հետ շփումների, նոր ծանոթությունների համար:
Այս նշանի որոշ ներկայացուցիչների մոտ ցանկություն կառաջանա զբաղվել գրական գործունեությամբ, կաճի քաղաքականության հանդեպ հետաքրքրությունը:
Հնարավոր են չպլանավորած ուղևորություններ, օրը հարմար է իրավիճակը փոխելու և տեղափոխությունների համար:
Կարիճ. Այսօր ձեր շրջապատին կթվա, թե դուք հաղթահարում եք դժվարությունները հեշտությամբ, լավատեսություն ճառագայթելով և պահպանելով ինքնավստահությունը, ինչ էլ որ տեղի ունենա:
Միայն ձեզ լավ ճանաչող մարդն է հասկանում, որ հոգու խորքում դուք անհանգիստ եք, սակայն չի գտնում բառեր, որոնցով կարողանար փարատել ձեր տագնապները:
Աղեղնավոր. Այսօր դուք վառ տպավորությունների, ինչ-որ անսովոր ու աչքի ընկնող բանի կարիք ունեք: Այսօր սկսած ծանոթությունները նույնպես անսովոր կլինեն` ձեզ սպասում են հանդիպումներ չափազանց վառ անձնավորությունների հետ:
Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր գաղափարների ժամանակն է, որոնց իրականացման համար դուք պատրաստ եք ամբողջովին նվիրվել:
Այծեղջյուր. Հնարավոր են չպլանավորած այցելությունները, հյուրերին տեսնելը ձեզ մեծ ուրախություն կպարգևի:
Օրը հարմար է աշխարհիկ միջոցառումների, երեկույթների, ընկերական հանդիպումների համար: Մեծ է նոր ծանոթության հավանականությունը:
Ջրհոս. Օրվա ընթացքում բավական ժամանակ կծախսեք ուրիշների խնդիրների վրա. նրանք, ովքեր ծուլանում են որևէ ինքնուրույն բան անել, ձեզ են դիմում: Դուք էլ համբերատար և բարյացկամ լսում եք բոլորի բողոքներն ու գործի անցնում:
Հոգ տարեք ինքներդ ձեր մասին` գերհոգնածությունն այսօր կարող է հետագայի համար առողջական լուրջ խնդիրների պատճառ դառնալ: Ցանկալի չէ նաև ծանր ֆիզիկական աշխատանքով զբաղվելը:
Ձկներ. Այսօր նգամ այն իրադարձությունները, որոնք առաջին հայացքից մանր և աննշան են թվում, կարող են շարունակություն ունենալ:
Օրը կարող է կապված լինել նաև բավական լուրջ և խոր զգացմունքի առաջանալու հետ, որը կշրջի ձեր կյանքը, կստիպի վերանայել գերակայությունները և թիրախները: Մի վախեցեք ձեր ցանկություններից` դրանք կիրականան հենց այնպես, ինչպես պետքն է: