Էկոնոմիկայի նախարարությունն իր ծրագրերը կատարել է գրեթե 100 տոկոսով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում շարունակվում է 2013թ. պետբյուջեի կատարողականի տվյալների քննարկումը:

Առաջինն իր գերատեսչության թվային տվյալները ներկայացրեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Նա նշեց, որ 2013-ին  ծախսերի համար նախատեսված է եղել  5.98 մլրդ դրամ, որից  3,8 մլրդ է ծախսվել, և այդ տարբերությունը եղել է արտաքին աջակցության հետ կապված խնդիրների պատճառով:

«Դա բացատրվում է նաև նրանով, որ այդ ծրագրերից մի քանիսն անցյալ տարվանից տեղափոխվել է նաև այս տարի: Մնացած մասերով 100 տոկոս կատարողական է: 582 մլն դրամի գումար է մուտք արվել բյուջե», – նշեց նա, հավելելով, որ կատարման հիմնական ծրագրերն են եղել արտահանման ուղղված ուղղությամբ տարվող աշխատանքների ֆինանսավորումը:

Անդրադառնալով փոքր և միջին ձեռնարկություննների զարգացմանն ուղղված ծրագրերին՝ նա նշեց, որ ՓՄՁ-ների աջակցության համար նախատեսված է եղել 150 մլն դրամ, որոնք ուղղվել են հիմնական հիմնադրամի և դրանց մարզային կառույցների աշխատավարձերին:

«Բացի այս գումարից՝ մոտ 1 մլրդ-ից ավել էր տրամադրված եղել ՓՄՁ-ների զարգացմանը», – եզրափակեց նա:




Լրահոս