Քաղաքացի Տիգրան Յ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ինչպես տեղեկանում ենք ՀՔԾ պաշտոնական կայքէջից, ըստ քաղաքացի Տիգրան Յ.-ի հաղորդման` 2014թ. մայիսի 5-ին` ժամը 24:00-ի սահմաններում, բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժին, որտեղ իրեն, օրենքի խախտմամբ, ձեռնաշղթաներով շղթայակապված վիճակում, տևական ժամանակ ապօրինի պահել են անազատության մեջ` դրանով իսկ էական վնաս պատճառելով իր իրավունքներին և օրինական շահերին:
Կատարվում է նախաքննություն: