«Քառյակը» հանդիպելու է՝ հստակեցնելու ՀՀ կառավարությանն ուղղված իր պահանջները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ ժամը 14.00-ին, ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունում կկայանա «Հրաշալի քառյակ»-ի հերթական հադիպումը:

Armlur.am-ի տեղեկություններով՝ օրակարգում լինելու է մեկ հիմնական հարց՝ հստակեցնել և հրապարակել այն պահանջները, որոնք «քառյակը» պատրաստվում է ներկայացնել ՀՀ կառավարությանը:

Մեր տեղեկություններով՝ նախնապես որոշված է եղել, որ լինելու է մոտ 10 պահանջ, սակայն հնարավոր է՝ դրանց թիվն ավելանա, քանի որ կուսակցություններից յուրաքանչյուրն իր պահանջն է ցանկանում ներկայացնել ՀՀ կառավարությանը:

Այս ընթացքում ոչ իշխանական ուժերն իրենց խմբակցություններում առանձին քննարկել են այն պահանջները, որոնք պետք է ներկայացնեն կառավարությանը, և վերջնական եզրահանգման եկել:

Նշենք, որ նախորդ անգամ հանդիպումը կայացել էր ԱԺ ԲՀԿ խմբակցությունում: Ի դեպ, այս անգամ ԲՀԿ-ից նիստին մասնակցելու են ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանն ու Վարդան Օսկանյանը, քանի որ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Հայաստանում չէ:




Լրահոս