Այսօր Ազգային ժողովում 2013թ. բյուջեի կատարողականը ներկայացնում էր էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Հիմնական թվային տվյալները ներկայացնելուց հետո նախարարին հարց ուղղեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նրա հարցերը արդյունաբերության զարգացման հիմնադրամի, ՓՄՁ-ների զարգացման ծրագրերի ու տնտեսության զարգացման մասին էին:
Ճշմարիտյանը նշեց, որ արդյունաբերությունը պետք է լինի առաջին տեղում, և այն չպետք է նույնականացնել գործարանի հետ, քանի որ այն արդյունք ստեղծող ոլորտ է, որը կարող է լինել թե՛ ծառայությունների մատուցման, թե՛ բարձր տեխնոլոգիաների ոլորտում:
«Տնտեսության զարգացումը սպիրալաձև է, և չկա մի երկիր, որտեղ տնտեսությունն անընդհատ զարգացում ունենա: Ո՞վ է ասել, որ թերություններ, սխալներ չեն եղել: Հետ նայելով` շատ առաջ չենք կարող գնալ: Այո, հայելու մեջ պետք է մեկ-մեկ նայել ու զգալ վտանգը, բայց ես հակված եմ առաջ նայելուն»,- ընդգծեց նախարարը:
Մելքումյանն էլ արձագանքեց, թե հետ նայելու խնդիր չկա, այլ` ստեպ-ստեպ առաջ նայելու: