Այսօր խորհրդարանում լրագրողները հարցեր ուղղեցին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին: Հարցերի մի մասը ներկայացնում ենք հարց ու պատասխանի տեսքով:
– Պարո՛ն նախարար, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսակետ դրվելո՞ւ է, թե՞ ոչ։
-Ինչի՞ համար պետք է մաքսակետ լինի։
-Նախագահ Սերժ Սարգսանը Նազարբաևի նամակի ընթերցանությունից հետո լռեց, հետո միայն Ծաղկաձորում ասաց. «Ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն: Այդպիսի բան չի եղել և չի էլ կարող լինել, որովհետև Ղարաբաղը, գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով, Հայաստանի մաս չէ այսօր:
-Ես նախագահի ասածները չեմ մեկնաբանում։ Նաև Նազարբաևի ասածները չեմ մեկնաբանում։
-Մտնո՞ւմ ենք Մաքսային միություն՝ առանց ԼՂՀ-ի։
-Իսկ մենք ո՞ր կազմակերպության մեջ ենք մտել Արցախի հետ միասին, կարո՞ղ եք ասել։ Մենք ՄԱԿ-ի անդամ ենք Արցախի հետ միասի՞ն, մենք ԱՊՀ անդամ ենք Արցախի հետ միասի՞ն։
Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև մաքսակետի հնարավորության, շուրջ 800 ապրանքների մաքսատուրքերի շուրջ ընթացող բանակցությունների և այլ հարցերի պատասխանները` armlur.am-ի տեսանյութում: