ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը մեկնաբանել է ՀՀ Զինված ուժերի վերաբերյալ Oxford Analytica վերլուծական կենտրոնի հրապարակումը, որն էլ ստորև ներկայացնում ենք. “Վերլուծություններ կատարելը փորձագիտական կենտրոնների աշխատանքն է: Այլ հարց է, թե այդ վերլուծությունները ինչքանով են համապատասխանում իրականությանը: Մեզ հայտնի են վերլուծական տարբեր կենտրոնների երբեմն իրարամերժ վերլուծություններ: Ինչ վերաբերում է պաշտպանական գերատեսչությունում իրականացվող բարեփոխումներին, ապա կարող եմ նշել, որ նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ իրականացվող բարեփոխումները համակարգային նշանակություն ունեն և հանդիսանում են Զինված ուժերի կայուն զարգացումն ապահովող կարևորագույն գործոն”:
Դավիթ Կարապետյանը մեկնաբանում է ՀՀ ԶՈՒ վերաբերյալ Oxford Analytica-ի հրապարակումը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ