Ես չեմ կարծում, որ այսօր Երևանում թիվ մեկ խնդիրը հենց Միկոյանի արձանը տեղադրելն էր: Այս մասին այսօր, խորհրդարանում անդրադառնալով Երևանում Անաստաս Միկոյանի արձանի տեղադրմանը, նշեց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:
«Դեռևս 2-3 ամիս առաջ ճարտարապետն ինձ ցույց է տվել էսքիզն ու տարածքը, որտեղ պետք է տեղադրվի:
Ինձ հետաքրքիր է դրա գեղարվեստական մասը: Ես ասել եմ գլխավոր ճարտարապետին, որ լավ կլինի այն տեղադրել շենքի տակ, ոչ թե բուլվարի մեջտեղում, քանի որ դա, ըստ էության, գերեզմանից կոպիա արված հուշարձան է: Կարծում եմ` ինքն այդպես էլ կանի»,- ասաց Սարգսյանը:
Մանրամասները` armlur.am-ի տեսնայութում