Վրաստանի կառավարությունը մտադիր է համագործակցել Աբխազիայի նոր նախագահի հետ` անկախ այն բանից, թե ով կզբաղեցնի այդ պաշտոնը. հայտարարել է Վրաստանի կառավարության անդամ Պաատա Զաքարեիշվիլին:
«Շատ կարևոր է գործ ունենալ աբխազական հասարակության հետ, այդ պատճառով, ով էլ որ լինի այդ հասարակության առաջնորդը, մենք պետք է պատրաստ լինենք նրա հետ շփմանը», – հայտարարել է Զաքարեիշվիլին վրացական հեռուստատեսությունների եթերում:
Նախարարը նշել է, որ Աբխազիայում կատարվող գործընթացները կարևոր են Վրաստանի համար. տեղեկացնում է РИА «Новости»-ին: