Եվրոպական շրջագայության ժամանակ Բարաք Օբաման կայցելի Լեհաստան, Բելգիա և Ֆրանսիա. հաղորդում է ИТАР-ТАСС:
«Կքննարկվի Ուկրաինայի ժողովրդի և կառավարության հարցը, ՆԱՏՕ-ի ամրապնդմանն ու արդիականացմանն ուղղված ջանքերը», – տեղեկացրել են Սպիտակ տան աշխատակազմից:
Երկուշաբթի Օբաման կժամանի Վարշավա, որտեղ Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ մեկտեղ կհանդիպի Լասկե ավիակայանում պատրաստման համատեղ ծրագրին մասնակցող լեհ և ամերիկացի ռազմական օդաչուների հետ:
Նույն օրը Օբաման կհանդիպի Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ, այնուհետև կմասնակցի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ղեկավարների խորհրդակցությանը, որին ներկա կլինեն Բուլղարիայի, Հունգարիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Չեխիայի, Սլովակիայի, Խորվաթիայի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի պետությունների և կառավարությունների ղեկավարները:
Վարշավայում Օբաման չորեքշաբթի առավոտյան կհանդիպի Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: