Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն առաջին անգամ հանդիպում են Մայդանից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկուշաբթի Բրյուսելում ուկրաինական ճգնաժամից հետո առաջին անգամ նախատեսվում է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի հանդիպում:

Մայիսի վերջին Հյուսիսատլանտյան դաշինքը հայտարարել էր Ռուսաստանի հետ ռազմական և քաղաքական ծրագրերի սառեցման մասին:

Մայիսի կեսին, գիտակցելով երկխոսության անհրաժեշտությունը, կողմերը որոշել են շարունակել քաղաքական մակարդակով շփումը Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակներում: Խորհրդի նիստը, որը նախատեսվում էր անցկացնել մայիսի 25-ին, սկզբում տեղափոխվել էր մայիսի 27-ին, այնուհետև՝ հետաձգվել ևս 1 շաբաթ:

Ներկայիս բանակցությունները կկայանան դեսպանների մակարդակով, ռուսական կողմից դրանց կմասնակցի ՆԱՏՕ-ում մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գլուշկոն. տեղեկացնում է vzgliad.ru-ն:




Լրահոս